Մեր մասին
Ռոքարմ ՍՊԸ–ն հիմանդրվել է 1999թ․ և մինչ օրս զբաղվում է շշալցված բնական և գազավորված ջրերի, գազավորված հյութերի և պահածոների արտադրությամբ։
Ըմպելիքների շուկայում այն հանդես է գալիս Գառնի Կրիստալլայն և Գառնի Կոլա ապրանքանիշերով, և այս տարիների ընթացքում իր աշխատանքի նախապայմանը մշտապես բարձրակարգ և անվտանգ արտադրանքի ապահովվումն ու սպառողի հանդեպ հարգանքն ու հոգատարությունն է:
Արտադրամասը հագեցած է Եվրոպական գերժամանակակից սարքավորումներով, ինչը երաշխավորում է ապրանքատեսակների բարձրակարգությունն ու որակի կայունությունը։


Համաշխարհային ստանդարտներին համապատասխան հոսքագիծն աշխատում է համակարգչային լիցենզավորված ծրագրով և աշխատանքային պրոցեսներում բացառում է մարդու անմիջական միջամտությունը, որը բացառում է բոլոր տեսակի ռիսկերն ու ապահովում որակի կայունությունը յուրաքանչյուր շշում, իսկ սարքավորման ողջ գործընթացը վերահսկվում է տարածաշրջանի լավագույն մասնագետների կողմից։
Այս ամենի շնորիվ է,որ մեզ վստահում են ՀՀ և արտասահմանյան շուկայի բազում ընկերություններ, որոնց հետ արդարության և աշխատանքային կարգուկանոն պահպանելու շնորհիվ դարձել ենք լավագույն գործընկերներ։