Յուրաքաչյուր ապրանքատեսակ ենթակա է վերադարձի 14 օրվա ընթացքում գնման կամ պատվերի ստացման պահից սկսած: Վերադարձ կատարելու համար ապրանքատեսակը պետք է լինի չօգտագործված, ունենա վաճառքային տեսք և լինի նախնական փաթեթավորմամբ։ Վերդարձի գլխավոր նախապայմանը ՀԴՄ կտրոնի առկայությունն է։ Եթե ապրանքատեսակը գնվել խանութ-սրահից, ապա այն պետք է վերադարձվի հենց այն խանութ-սրահում, որտեղից գնվել է։
Եթե վերադարձվող ապրանքատեսակը համապատասխանի վերոհիշյալ պայմաններին, ապա կկատարվի գումարի վերադարձ։ Գումարը կվերադարձվի այն նույն եղանակով, որով կատարվել է վճարումը։ Եթե վճարումն իրականացվել է քարտային եղանակով, ապա գումարը կվերադարձվի քարտին մի քանի օրվա ընթացքում՝ կախված քարտը սպասարկող բանկից։
Պատվերը կարող է չեղարկվել մինչև առաքումը: Եթե պատվերը արդեն ճանապարհին է, այն չի կարող չեղարկվել: