Պատասխան. առաքում ենք: Առաքում ենք նաև ճանապարհից (շատ ավելի արագ, քան նույն օրը): Ուղղակի որոշ դեպքերում գործում են հավելավճարներ, խնդրում ենք կապնվել մեզ հետ մանրամասները ճշտելու համար:

Պատասխան. նոր շիշը տեղադրելուց հետո ցանկալի է այն սպառել ամենաուշը 25 օրվա ընթացքում: Բանը նրանում է, որ բացելուց հետո շշի մեջի ջուրը շփվում է օդի հետ (օդը մտնում է դիսպենսերի բաքերի մեջ, այդտեղից էլ շշի մեջ): Մեր կողմից խորհուրդ տրվող 25-օրյա ժամկետը նորմատիվային չէ, այն հիմնված է մեր փորձի վրա: Մենք կփորձենք նվազեցնել նման հաղորդակցությունը Ձեզ հետ։

Պատասխան. երբ դիսպենսերի բաքերը կիսադատարկ են, և տեղադրվում է նոր շիշ, առաջանում է ջրի տուրբուլենտություն (այդ մասին կարելի է տեղեկանալ, եթե շշի տեղադրումից հետո շատ ջուր է լցվում բաքերի մեջ, և մեծ քանակի պղպջակներ են նկատվում): Այդ տուրբուլենտությունից սառը ջրի բաքի հատակին հավաքված փոշին/աղտոտվածությունը, ինչպես նաև ցածր ջերմաստիճանի պարագայում (չէ որ բաքը սառեցնող է) առաջացած հանքային աղերի կլաստերները (սպիտակ փաթիլների տեսքով) բարձրանում են ջրհավաք մակարդակից բարձր (այսինքն, դեպի ծորակները եկող խողովակի մակարդակից բարձր — այդ խողովակը սկսվում է բաքի հատակից մի քանի սանտիմետր բարձր՝ բաքի պատի վրայից), այդ պատճառով նշված հատիկները/սպիտակ փաթիլները բաժակի մեջ նկատվում են շիշը փոխելուց անմիջապես հետո: 

Խորհուրդ. շիշը դատարկվելուց հետո ջուր մի վերցրեք ծորակներից, որպեսզի բաքերը չդատարկվեն: Անմիջապես տեղադրեք նոր լիքը շիշ: Երբ բաքերը լի են ջրով, քչանում է դրանց մեջ օդ (և աղտոտվածություն) ներթափանցելու հավանականությունը: Ավելին, դատարկ դիսպենսերի բաքերի տաքանալը և սառչելը կարող է վնասել բաքերի մետաղը:

Դիսպենսերները հերմետիկ չեն, և դրանք չեն ինքնամաքրվում: Դիսպենսերի վերևի հատվածը (ձողը և դրա շրջակայքը) առավել ռիսկային են աղտոտման տեսանկյունից, հաճախ են աղտոտվում նաև ծորակները, դրանց ներքևի մասի կաթամանը: Ջրի բաքերը (հատկապես սառը ջրի բաքը) օդի հետ շփում ունի, հենց այդ օդն է մտնում բաքի մեջ, այնուհետև պղպջակի տեսքով երևում շշի ներսում, երբ բաքի մեջ շշից ջուր է լցվում: Ինչքան աղտոտված կամ փոշոտ է տարածքի օդը, այնքան ավելի մեծ է դիսպենսերի սառը ջրի բաքի աղտոտման հավանականությունը: Անհրաժեշտ է տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպել դիսպենսերի սանիտարական մաքրում, մեր կայքում կա հատուկ հոլովակ, որը կօգնի սան. մաքրումն ինքնուրույն անել:

Սպիտակ փաթիլներ կարող են առաջանալ նաև սառը ջրի բաքում սառույց առաջանալուց: Անհրաժեշտ է դա կանխել՝ դիսպենսերի ետնամասում ջերմաստիճանի կարգավորիչի միջոցով:

Պատասխան. Կան անբարեխիղճ հաճախորդներ, ովքեր մեր շշերի մեջ լցնում են սովորական ծորակի ջուր և տեղադրում են դիսպենսերի վրա: Այլ ջուր մեր շշի մեջ լցնելն արգելվում է պայմանագրով: Երբ մենք նկատում ենք, որ հաճախորդներից մեկը երկար ժամանակ է, ինչ ջուր չի պատվիրում, խնդրում ենք նրան վերադարձնել մեր շշերը: Ցավոք այդ շշերից շատերին արդեն “կպած” է լինում ծորակի ջրի համը: Շշալցումից առաջ ստուգվում են բոլոր շշերը, և եթե շշից ուժեղ քլորի հոտ է գալիս, մենք այդ շիշը խոտանում ենք, բայց թույլ հոտը, ցավոք, հնարավոր չի լինում 100% ստուգել: Այդ հազվադեպ դեպքերում շշից համը փոխանցվում է ջրին: Մենք շարունակաբար բարելավում ենք դատարկ շշերի վերադարձելիության վերահսկողությունը, որպեսզի այս խնդիրը վերացնենք:

Պատասխան. դիսպենսերներն իրենց մեջ ֆիլտրեր չունեն, քանի որ նախատեսված են արտադրական շշալցման համար մշակված ջրի համար (մեր կողմից առաքվող ջուրն արդեն իսկ ֆիլտրված է): Սարքերի վրա չի կարելի տեղադրել ծորակի ջրով լցված շշեր, քանի որ ծորակի ջուրն իր մեջ պարունակում է քլոր, որի համը փոխանցվում է սարքի այն ջրատար ուղիներին, որոնք պլաստիկից են (ծորակներ, սառը ջրի խողովակ, ձող, և այլն):

Պատասխան. դիսպենսերն ԱՆՊԱՅՄԱՆ պետք է տեղադրել արևի ճառագայթներից և տնային բույսերից հեռու:

Պատասխան. շշերի խցանները (կափարիչները) ստանդարտ բացվածք ունեն, հազվադեպ են պատահում դիսպենսերներ, որոնց վրա հնարավոր չի լինում տեղադրել մեր շշերը: Մեր բազմահազարանոց հաճախորդների բազմության մեջ, 2008 թվականից ի վեր, մեկ-երկու դեպք է հանդիպել: Հիմնական դիսպենսերները և շշերի խցանները համընկնում են:

Պատասխան. WFD-410L, WBF-1000LA և WFD-1050 մոդելի դիսպենսերներում տաք ջրի ջերմաստիճանն է 75-90 ºC, իսկ սառը ջրի ջերմաստիճանը` 4-12 ºC: Սառը ջրի ջերմաստիճանը հնարավոր է փոփոխել դիսպենսերի ետնամասում գտնվող անջատիչների կողքի կարգավորիչով:

Պատասխան. Առցանց գրանցված պատվերի համար IDram վճարային համակարգի միջոցով վճարում կատարելիս IDram-ի Ձեր հաշվին կուտակում եք Cashback` ամբողջ գումարի 0.5 %-ի չափով:

Պատասխան. հիմնադրվել ենք 2008 թվականին, առաջին առաքումն իրականացրել ենք 2008թ նոյեմբեր ամսին: